ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

ՀՀԿ-ի կանայք էլի «մենամարտում են»

ՀՀԿ-ի կանայք էլի «մենամարտում են»
30.10.2015 | 01:15

ՀՀԿ-ի կին պատգամավորների շրջանում կրկին անհաշտություն է: Խորհրդարանական պատվիրակությունը նոյեմբերին գործուղվելու է Չինաստան, և արդեն պայքար է ծավալվել, թե ովքեր պետք է լինեն մեկնողների կազմում: Առավել անողոք է կանանց մրցակցությունը: Բոլորը փորձում են ԱԺ ղեկավարության հետ առանձնազրույց ունենալ՝ իրենց տեղն ապահովելու համար
Մեր աղբյուրի փոխանցմամբ, այս «մենամարտում» ուժերի «անհավասար» պայքար է եղել Ռուզան Մուրադյանի և Շուշան Պետրոսյանի միջև: «Անհավասար», քանի որ, երգչուհու կամքից անկախ, կին գործընկերը «դուրս» է մղել նրան ցուցակից: Բանն այն է, որ Չինաստան պետք է մեկներ Շուշան Պետրոսյանը, բայց Ռուզան Մուրադյանին հաջողվել է «վերևներին» համոզել, որ այդ գործուղման համար ինքն ավելի հարմար է։ «Մենք էստեղ քարոզչություն անենք, իրենք գնան Չինաստանում ֆռֆռան»,- դժգոհեց պատվիրակության կազմում չընդգրկված կանանցից մեկը` հավելելով, որ ամեն անգամ, երբ գործուղման հարց է ծագում, ՀՀԿ կանանց շրջանում խլրտումներ են սկսվում:

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1126

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ